Մեդիա
Դիտեք մեր գովազդային հոլովակը:
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ «ՎԻ ԷՅՋ ՍԹՈՈՒՆ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՅՔ:
Մեր ընկերությունը հիմնադրվել է 2000 թվականին: Գործունեության ուղղությունը բնական քարի արդյունահանումն ու մշակումն է /գրանիտ, մարմար, բազալտ, տրավերտին, լաբրադորիտ, ֆելզիտային և հրաբխային տուֆ և այլն/:
Ընկերությունը զինված է ժամանակակից սարքավորումներով, որոնք հնարավորություն են տալիս արտադրել ճարտարապետա-շինարարական ապրանքների լայն տեսականի /պատուհանագոգեր, վանդակաճաղեր, աստիճաններ, քիվեր, բազրիքներ, սեղաներեսներ, սյուներ, սյունակալներ, սալիկներ ճակատների երեսպատման, պատերի և հատակների համար/, որոնք օգտագործվում են արդի շինարարության ինտերիերներում և էքստերիերներում: Բարձրորակ հումքը և նորագույն տեխնոլոգիաների կիրառումը թույլ են տալիս ստանալ և քարի ֆակտուրայի, և մշակման որակի առումով գերազանց արտադրանք գրանիտից, մարմարից, բազալտից, լաբրադորիտից, տուֆից և տրավերտինից: Աշխատանքներն իրականացվում են քարի հետ աշխատելու բազմամյա փորձ ունեցող բարձրակարգ վարպետների կողմից:
Մեր ընկերությունը բնական քարը մատակարարում է ուղղակիորեն, առանց միջնորդների, ինչպես Հայաստանում գտնվող իր սեփական, այնպես էլ այլ հանքերից: Շնորհիվ այդ հանգամանքի, մենք բնական քարն առաջարկում ենք մատչելի գներով: Մենք իրականացնում ենք նաև առաքում և Հայաստանի տարածքում, և արտերկրում /Ռուսաստանի Դաշնություն, Եվրոպական երկրներ, ԱՄՆ և այլուր/:
Մեր ընկերության հիմնական առավելություններն են` • բնական քարերի լայն ընտրանին• արտադրանքի բարձր որակը • անհատական մոտեցումը յուրաքանչյուր հաճախորդին• զեղչերի ճկուն համակարգը
Մեր աշխատանքի սկզբունքն է` տեղեկատվության տրամադրման օպերատիվություն և պայմանագրային պարտավորությունների կատարում` որակով և ժամանակին:
Մենք պատրաստ ենք փոխշահավետ պայմաններով համագործակցել հետաքրքրված կազմակերպությունների և անհատների հետ: