SELECT YOUR LANGUAGE ARM ENG RUS

ՄԵՐ ՄԱՍԻՆ 

«Վի Էյջ Սթոուն» ընկերությունը հիմնադրվել է 2000 թվականին և որպես իր գործունեության հիմնական ուղղություն է ընտրել գրանիտի, բազալտի, մարմարի տրավերտինի և տուֆի արդյունահանումը: Հիմնականում ընկերությունը մասնագիտացած է երեսպատման սալիկների և քարերի արտադրության ոլորտում, որոնք լայնորեն օգտագործվում են շինարարության մեջ, ներքին և արտաքին հարդարման աշխատանքներում: Գործարանը զինված է ժամանակակից տեխնոլոգիական սարքավորումներով և մեխանիզմներով:

2009 թ. բացվեց քարի ձևավոր մշակման արտադրամասը /աստիճաններ, պատուհանագոգեր, վանդակաճաղեր, սյուներ, սյունակալներ, քիվեր և այլն/: Գործարանի արտադրանքի ընդհանուր ծավալի 75-80% նախատեսվում է արտահանել այլ երկրներ /Ռուսաստանի Դաշնություն, Եվրոպական երկրներ, ԱՄՆ և այլուր/, իսկ 20-25%` իրացնել ներքին շուկայում:

Ընկերության նպատակն է ընդլայնել արտահանման աշխարհագրությունը և նվաճել նորանոր շուկաներ:

COPYRIGHT © 2009 VHSTONE LTD. ALL RIGHTS RESERVED. SITE BY PRIME TECHNOLOGY.