SELECT YOUR LANGUAGE ARM ENG RUS

ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ

2007 թվականին ընկերությունն ընդունեց զարգացման և ընդլայնման եռամյա ծրագիր, ըստ որի 879,330,000 դրամի ներդրումներ կատարվեցին հետևյալ ուղղություններով.

- արտադրական տարածքների վերանորոգում,

- տեխնիկական վերազինում,

- գրանիտի հանքավայրի բարեկարգում և նոր հանքավայրերի յուրացում:

Շնորհիվ նոր համակարգերի ներդրման` գործարանի արտադրական հզորությունն ավելացավ 7 անգամ և ներկայումս կազմում է 250 000 – 300 000 ք. մ սալիկ, այդ թվում`

60 000 – 80 000 ք. մ գրանիտ և գաբրոդիորիտ,

150 000 – 170 000 ք. մ տրավերտին և մարմար,

40 000 – 50 000 ք. մ բազալտ, ֆելզիտ և հրաբխային տուֆ:

Տեխնիկական վերազինումը հնարավորություն տվեց ստանալ առանց թափոնների և էկոլոգիապես մաքուր արտադրություն: Քարերի մնացորդներն օգտագործվում են որպես խճաքար, իսկ մշակման ընթացքում առաջացած քարի փոշին կիրառվում է արհեստական սալիկների արտադրությունում: Սիսիանի հանքավայրը, ունենալով շինարարական քարերի մեծ պաշարներ, հնարավորություն է տալիս բացել նոր հանքավայրեր և ընդլայնել արտադրության ծավալները:

COPYRIGHT © 2009 VHSTONE LTD. ALL RIGHTS RESERVED. SITE BY PRIME TECHNOLOGY.