SELECT YOUR LANGUAGE ARM ENG RUS

ԲՆԱԿԱՆ ՔԱՐ

 

Բնական քարը ամրության և երկարակեցության խորհրդանիշն է: Բնությունը քարին օժտել է իրավամբ անկրկնելի նախշերով և երանգներով, այնպես որ քարից պատրաստված յուրաքանչյուր ապրանք բառացիորեն դատապարտված է եզակի լինել: Քարի հանքային բաղադրությունը, ֆիզիկամեխանիկական և դեկորատիվ հատկությունները ձևավորվել են միլիոնավոր տարիների ընթացքում, զանազան երկրաբանական գործընթացների ազդեցության տակ: Շնորհիվ դրա ամեն ապար ունի իր անկրկնելի տեսքը:

 

Մի կողմից բնական քարը դիմացկուն է ջերմաստիճանի և խոնավության ազդեցության հանդեպ, իսկ մյուս կողմից թողանցում է գոլորշին և գազը: Քանի որ քարի միկրոծակոտկեն մակերեսը «շնչում է», քարե ինտերիերը մեզ տան պես հարմարավետ է թվում: Բնական քարը նաև մանրէասպան ազդեցություն ունի: 

 

Բնական քարը հնագույն շինանյութերից է, որն արդարացրել է իրեն հազարամյակներ ի վեր: Շինարարությունում կիրառվող բնական քարերի համար կարևոր են այնպիսի հատկանիշները, ինչպիսիք են ամրությունը, երկարակեցությունը, մշակելիությունը, մաշելիությունը, ծակոտկենությունը, փխրունությունը, ցրտադիմացկունությունը և դեկորատիվությունը:

COPYRIGHT © 2009 VHSTONE LTD. ALL RIGHTS RESERVED. SITE BY PRIME TECHNOLOGY.